Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել պատժել հայ գերիների գնդակահարման մեղավորներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել հետաքննել և պատասխանատվության ենթարկել հայ գերիների գնդակահարման մեղավորներին։

«Խորապես ցնցում են ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների գնդակահարման տեսանյութերը։  Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այն, որ Ադրբեջանը, համաձայն իր հայտարարության, սկսել է հետաքննել այդ ակտերը, և կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Ֆրանսիան նաև կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին։