Ինչու այդպես նյարդային արձագանքեց Տեր-Պետրոսյանը «Հայկական Ժամանակի» նյութին

Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում էր ուղղված «Հայկական Ժամանակի» Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։

Ինչու։

Ադրբեջանին զիջումներ անելու գնով խաղաղության հասնելու գաղափարը հենց նրա աշխարհայացքն էր։ Կյանքը ցույց տվեց, որ նման եղանակով խաղաղության հասնել հնարավոր չէ, դա կեղծ կատեգորիա էր, որովհետեւ իրական խնդիրը Արցախը չէր, այլ Սյունիքը։

Ադրբեջանցիները գրում են, թե ինչ հեռատես ու իմաստուն էր Աթաթուրքը, որ Լենինից պահանջել էր Նախիջեւանն ու Սյունիքը Ադրբեջանի կազմ մտցնելը, թեկուզ ողջ Ադրբեջանը Սովետական Միությանը զիջելու գնով, հետո, 30-ականներին էլ, Իրանի հետ Թուրքիան տարածքներ փոխանակեց Նախիջեւան-Թուրքիա սահման ունենալու համար, որ հետագայում, 100 տարի անց, Մեծ Թուրան ստեղծվելու համար քայլեր անեն։

Աթաթուրքը Նախիջեւանի հարցը կարողացել էր լուծել, Սյունիքի հարցն էլ հիմա իրենք պետք է լուծեն։

Բնականաբար, Տեր-Պետրոսյանի խաղաղասիրությունը չէ, որ պետք է իրենց այդ 100-ամյա երազանքից ետ պահեր։

Փաստորեն, «Հայկական Ժամանակի» նյութը ցույց է տալիս «Պատերազմ ու Խաղաղություն» հոդվածի թեզերի սին լինելն ու դրա հասցեատերը հենց Տեր-Պետրոսյանն էր։

Էջմիածնի Սամիթից հետո Տեր-Պետրոսյանի առաջարկը, որ թող Նիկոլն իրենց տեղյակ պահի, թե խաղաղության պայմանագրի ինչ տարբերակներ կան, իրենք էլ օգնեն, որ հնարավորինս քիչ վատ տարբերակը ընտրեի, այլ ոչ թե ինչպես միշտ, պատասխանը եղավ Ադրբեջանի պահանջների մասին հրապարակումը, որոնք ջախջախում են Տեր-Պետրոսյանի զիջումներով խաղաղության հասնելու 23 տարվա թեզերը։

Բնականաբար, նյարդային պատասխանն էլ եկավ հենց այդտեղից, ու Էջմիածնի Սամիթի հետագա աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ էլ ավելի անհարմար վիճակում չհայտնվի։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից