Ինչպե՞ս է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը

ՀՀ առաջին նախագահի հայտարարությունների նկատմամբ վերաբերմունք ավելի լավ կլինի` Մայր աթոռն արտահայտի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Հայտնել ենք, որ Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հարթակին (վեհափառի հանդիպումները Հայաստանի և Արցախի նախագահների հետ), նշել էր, որ ՀԺ–ի այսօրվա հրապարակումից հետո դրա անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։

«Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի` հարցնեք Մայր աթոռից: Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»,– ասաց Միկոյանը։