Մոտ օրերս սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը․ Քաղաքագետ

Ըստ Ռուսաստանի սահմանադրության, Ռուսաստանը ճանաչելով 4 մարզերը որպես իր տարածք, ըստ սահմանադրության, պետք է պաշտոնապես պատերազմ հայտարարի Ուկրաինային, որն «ագրեսիա» է իրականացնում իր նկատմամբ։

Իսկ դա ինչ է փոխում։ Դա փոխում է թիրախներն ու օգտագործվող զենքի տեսականին։ Հակառակ դեպքում կարող ենք համարել, որ Ռուսաստան, որպես պետություն, այլեւ գոյություն չունի։

Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը ու պարզ չէ, ինչ աշխարհում ենք մենք հայտնվելու, փոխվելու է ամեն ինչ։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից