Կետերն այլևս գաղտնազերծված են

Իշխանազավթների թերթը հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ ադրբեջանը Հայաստանից պահանջում է`

⁃ Արցախն առանց որևէ կարգավիճակի ճանաչել իրենց տարածքային միավոր:

⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում պաշտպանության բանակը:

⁃ Կորած ադրբեջանցիների մասին ալ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայաստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում:

⁃ Սահամազատել սահմանը իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով:

Մենք շատ լավ գիտենք, որ  ըստ օդում կախված լուրերի նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է  ՀՀ վարչապետի աշխատանսենյակում:

Ակնհայտ է, որ սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է:

Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են:

Կետերն այլևս գաղտնազերծված են:  Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից