Փաշինյանը անցել է արդեն քաղաքական բազմաքայլության

Երկու ժամանոց «հարցազրույցից» հետո, որը ոչ մի բանի մասին էր և ուղղված էր իր ընտրազանգվածի ավանդական հիպնոսին, այսօր Փաշինյանը «Հայկական Ժամանակի» միջոցով քաղաքական լեզվով խոսեց ընդդիմության հետ, շարունակելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից բացված պարտիան:

Փաստացի Փաշինյանը, սպասելով Տեր-Պետրոսյանի անպատասխան մնացած օրակարգին, դեմկտրուկ քայլ է անում շատ ուղիղ ասելով, թե ինչ են իրենից պահանջում:

ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

Միջանցք Հայաստանի տարածքով:

Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Այս իրավիճակում պարտիայի շարունակության համար քայլի հերթը կրկին ընդդիմության դաշտում է և տեղին է հիշել ամերիկացի սենատոր Ջեյմս Ֆուլբրայթի խոսքերը՝ «Խորհրդարանի ուժը ոչ այնքան նրա մեջ է, թե նա ինչ է կարողանում անել, որքան նրա մեջ, թե նա ինչ է կարողանում կանխել»:

P.S. Քաղաքական պարապուրդն ավարտեք, այդ թվում հարցազրույցաշարերը: Փաշինյանը անցել է արդեն քաղաքական բազմաքայլության: 

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից