Վերջի սկզբին մնացել են հաշված օրեր…

Փաստորեն երեկ Արարատ Միրզոյանի առաջ ադրբեջանական կողմը դրել է հետևյալ պահանջներն ու այսօր Նիկոլ Փաշինյանի թերթը հղում անելով հավաստի աղբյուրին՝ հրապարակում է անում.

Այդ պահանջներն են՝

  1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
  2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
  3. Միջանցք Հայաստանի տարածքով,
  4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
  5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Այսինքն՝ վերջի սկզբին մնացել են հաշված օրեր… 

Ամրամ Մակինյանի ֆեյսբույքան էջից