Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական ԶԼՄ-ներին և ԵՄ-ին՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ անգործության համար։

«Ֆրանսիական լրատվամիջոցներ և ԵՄ, ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր և ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։

Արդյո՞ք հայկական արյունն ավելի էժան է, քան ուկրաինացիներինը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը «Թվիթերի» իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ «Թելեգրամի» ալիքներում տարածվել է ադրբեջանցի զինվորականների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութը։