ՆԱՏՕ-ն կվերանա, եթե շարունակի Ռուսաստանի դեմ պատերազմի իր կուրսը. ԱՄՆ գնդապետ Մակգրեգոր

Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու Լեհաստանի և ամերիկյան որոշ վերնախավերի ցանկությունը կհանգեցնի ՆԱՏՕ-ի վերացման, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարի նախկին ավագ խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ 

«Լեհաստանից բացի, ՆԱՏՕ-ում ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ պատերազմով: Եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ այս գծին, կտեսնենք, թե ինչպես ՆԱՏՕ-ն պարզապես կքանդվի և կվերանա: Ոչ ոք չի ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, բացի լեհերից և Վաշինգտոնում փոքրաթիվ մարդկանցից»,- ասել է Մակգրեգորը։

Նա նաև պարզաբանել է, որ Գերմանիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի դեմ ռազմական առճակատմանը։