Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների․ Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս  մասին իր թվիթերան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ:

Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է` ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ գերիներին: