ԱԺ-ն շուրջ 4 միլիոն դրամով 100 հուշամեդալ է գնել

Սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովը շուրջ 4 միլիոն դրամ է հատկացրել  100 հուշամեդալ ձեռք բերելու համար։

«47 Հուշամեդալներ» ՍՊԸ-ի հետ ԱԺ աշխատակազմը կնքել է մեկ անձից գնման պայմանագիր 80 բրոնզե 20 արձաթե հուշամեդալ գնելու համար։

Ազգային ժողովն այս շաբաթ ևս  մեկ  պայմանագիր է կնքել. այս անգամ՝ 2 միլիոն դրամ արժեքով։

Պայմանագիրը կնքվել է  «Դաբլթի Բայ Հիլթոն հյուրանոց»-ում մեկ անձի՝   մեկ օրվա գիշերակացի և հյուրասիրության համար։

 

Աղբյուր՝ 168.am