Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապատրաստություն է տեսնում հարմար պահի Իրանի տարածք համատեղ ներխուժման համար

Իրանում սկիզբ առած ներքաղաքական անկայունությունից օգտվելով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը սինխրոնիզացված տեղեկատվական նախապատրաստություն է տեսնում հարմար պահի Իրանի տարածք համատեղ ներխուժման համար։

Թիրախը պատմական Ատրպատականն է, իսկ հիմնավորումը այն, որ 44 օրյա պատերազմից հետո ԻԻՀ-ն թույլ է տվել քրդական «անջատողական» ուժերին ռազմական ճամբարներ ստեղծել և տեղակայվել Ուրմիայից մինչև Մուղան՝ փաստացիորեն հայտնվելով Նախիջևանի դիմաց՝ սահմանի ամբողջ երկայնքով, ձգվելով մինչև Բիլասուվար և Մուղան։

Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական թեզն այն է, որ եթե Ադրբեջանը և Թուրքիան ռազմականապես չմիջամտեն, քրդերն իրականացնելու են թյուրքախոսների էթնիկ զտումներ և ցեղասպանություն պատմական Ատրպատականի ողջ տարածքում, քանի որ քրդական բոլոր քարտեզներով այդ տարածքը ներառված է Մեծ Քրդստանի կազմում։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից