Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով բողոքի ցույց է անցկացվել ԱՄՆ-ում

Ամերիկայի ձայնը Լոս Անջելեսից ֆբ-յան գրառում է տարածել հայտնելով, որ Հայ գերիների վերադարձի պահանջով,  եվ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով հերթական բողոքի ցույցն է անցկացվել Լոս Անջելեսում:

Ցույցի մասնակիցները Լոս Անջելեսի տուրիստական հայտնի կենտրոններից մեկում`Սանտա Մոնիկայում բոլորի ուշադրությունն են հրավիրել, մինչ օրս հայ գերիների եվ հատկապես կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների առնչությամբ: