Ժամանակին Հայաստանում մեկը կար, որ ասում էր` դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ կանգնի․ Հիմա թուրքը կանգնել է որտեղ որ ցանկացել է և ամենադաժան ձեւով գնդակահարել է հայ տղերքին

Ռազմական հանցագործություն։ Ոչ, ռազմական ծանր հանցագործություններ։ Այն որ գործ ունենք ռազմական հանցագործների հետ վաղուց փաստ է, բայց հիշեցնեմ, որ ժամանակին Հայաստանում մեկը կար, որ ասում էր` դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ կանգնի։ Հիմա թուրքը կանգնել է որտեղ որ ցանկացել է եւ ամենադաժան ձեւով գնդակահարել է հայ տղերքին։

Թշնամու հետ ամեն ինչ պարզ է։ Դրանց վերջը եւս պարզ է, բայց ինձ մի հարց չի թողնում, որ հանգիստ մի րոպե անգամ ապրեմ` հայեր, դուք ո՞նց եք հանդուրժում, որ երկրի ղեկին նստած է մի մարդ, որն ասում էր, թե մարդա մեկը կիրթ ու կառուցողական է, եւ որ այդ մենք չենք որոշելու, թե թուրքը որտեղ է կանգնելու։

Հ.Գ. Ես լուրջ կասկած ունեմ գնդակահարության կադրերը դիտող եւ այդ տեսանյութը ջանադրաբար տարածող հայերի հոգեկան առողջության վրա։

 

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից