ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կրասնի Լիմանից զորքերը դուրս բերելու մասին

Դաշնակիցների զորքերը Կրասնի Լիմանից դուրս են բերվել ավելի շահավետ գծեր՝ շրջապատման սպառնալիքի պատճառով, հոկտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Նա նշել է, որ օրվա ընթացքում ՌԴ զինված ուժերը կրասնոլիմանյան ուղղությամբ ոչնչացրել են ավելի քան 200 ուկրաինացի զինվորականների։ Չնայած կրած կորուստներին, ունենալով ուժերի եւ միջոցների զգալի առավելություն, հակառակորդը պահեստազոր է բերել եւ շարունակել հարձակումն այս ուղղությամբ։

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ ռուսական զորքերը մեկ օրում Նիկոլաեւ-Կրիվոյ Ռոգ ուղղությամբ ոչնչացրել են ավելի քան 270 ուկրաինացի զինծառայողի, հինգ տանկ, հետեւակի վեց մարտական մեքենա, 23 մարտական զրահամեքենա եւ 11 ավտոմեքենա։