Ուելսում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել և անկախություն են պահանջում

Քարդիֆի հազարավոր բնակիչներ ցույցի են դուրս եկել հանուն Ուելսի անկախության։ Տեղեկությունը հայտնում է «Wales Online» կայքը։

Նշվում է, որ ակցիան սկսվել է կեսօրին Ուելսի մայրաքաղաքի կենտրոնում։ Մասնակիցները շրջել են դրոշներով ու «Անկախություն» գրությամբ պաստառներով։

Կայքի տվյալներով՝ ակցիայի մասնակիցների թվում է եղել նաև բրիտանացի դերասան Ջուլիան Լյուիս Ջոնսը, որը նկարահանվել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի «Վիշապի տունը» փրիքվելում: Նա ելույթ է ունեցել ցուցարարների առջև:

Ուելսի հյուսիսում գտնվող Ռեքսեմ քաղաքում համանման ցույց է անցկացվել հուլիսին: Այդ ժամանակ ակցիային մասնակցել է մոտ 8 հազար մարդ։