ԵԱՀԿ-ն հնարավոր է առաքելություն ուղղարկի հայ-ադրբեջանական սահման

Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զգիբնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին քաղաքականության հարցերով նախարար Քեթրին Կոլոննայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և քննարկել են տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը։