Հիմա Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու ժամանակը չէ. Սպիտակ տուն

Հիմա ճիշտ ժամանակը չէ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան դիմում է ՆԱՏՕ-ին արագացված անդամակցության համար։

«Այժմ, մեր կարծիքով, Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցը գործնական աջակցությունն է «տեղում», և Բրյուսելում գործընթացը պետք է ձեռնարկվի մեկ այլ ժամանակ», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սալիվանին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի նկատմամբ «բաց դռների» քաղաքականությանը։

«Անդամակցության բոլոր որոշումները պետք է կայացվեն 30 անդամ երկրների և միանալ ցանկացող պետությունների միջև»,- ամփոփել է ԱՄՆ նախագահի օգնականը։