Փաշինյանը պատռեց 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրը

2022թ. սեպտեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարվեց, որ 1990թ. օգոստոսի 23֊ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրը չեղարկվում է։ Նիկոլ Փաշինյանն այն պատռեց Հանրային հեռուստատեսության եթերում, որից հետո ներկայացրեց նորը։

Նոր հռչակագրի գլխավոր կոդն այն է, որ Հայաստանը բաժանվում է Արցախից ու հանձնվում թուրք֊ադրբեջանական զույգի ողորմածությանը։

Փաշինյանը վստահ չէ, որ Արցախն ադրբեջանական ճանաչելու գնով կկարողանա պահել 29.800 քառակուսի կիլոմետրը և ՀՀ-ն ընդհանրապես, բայց ամեն դեպքում հռչակում է նոր Հայաստանի իր կարգախոսը` Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ։

Այդպիսով նա առաջարկում է փակել 88֊ի շարժման էջը, մոռանալ Արցախը, բավարարել մեր թշնամիների պահանջները և սկսել ամեն ինչ նիկոլական` զրոյական կետից։ Դա մահվան հայեցակարգ է։

Լինե՞լ, թե՞ չլինել։ Հարցս հռետորական չէ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից