Արցախի խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր  վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի  նիստ։