Եկեք այստեղ, որ մաքրվեք Նիկոլի կողմից կրկին արտաթորած կեղտից, լորձից եւ ստերից (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հ1ժ-ն տված հարցազրույցին

Եկեք այստեղ, որ մաքրվեք Նիկոլի կողմից կրկին արտաթորած կեղտից, լորձից եւ ստերից։ 44-օրյա պատերազմի մասին.

44-օրյա պատերազմի մասին խոսելիս, Նիկոլը հայտարարեց, թե աշխարհում «Քովիդ» էր, այդ իսկ պատճառով աշխարհն աչքերը փակեց մեր ողբերգության վրա:

Աշխարհի անուշադրությունը մեր ցավի նկատմամբ «Քովիդ»-ով չի եղել պայմանավորված, այդ նույն «Քովիդը» չխանգարեց աշխարհին բարձրաձայնել, աղմկել այնտեղ, որտեղ շահ կար ՝ Ալեքսեյ Նավալնու, Սվետլանա Տիխանովսկայայի դեպքերը օրինակ: Զոհվածների ցուցակի մասին.

Զոհերի ցուցակի չհրապարակման հարցում Նիկոլի արված վիժվածքային հայտարարությունը ոչ միայն սուտ է, այլև ՝ անբարոյականություն, ասում է ՝ չենք հրապարակում, որովհետև կա դրա ինստիտուցիոնալ ձևը՝ Զինծառայողների աջակցության հիմնադարմով փողը տալիս ենք, այդտեղից իմացեք անունները. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև փողը տալիս են:

Գուցե որոշ ծնողների վիշտը մեղմացրել եք այդ փողով, բայց հազարավորների դարդը, ցավը չեք առել:

Մենք պետք է իմանանք այդ տղաների անունները, որովհետև հերոսները պետք է պատկեր ունենան, անուն, կենսագրություն ունենան, հերոսներին զրկելն իրենց անհատականությունից, «ով» լինելուց՝ անբարոյականություն է: Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական թիվը:

Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա: «Կոնսենսուս -1».

Մարդիկ կային, ասում էին՝ երեք նախագահները թող գնան և միասնական լինեն Նիկոլի հետ, լսեցի՞ք Նիկոլի լկտի հայտարարությունը ՝ «ձեր կարիքը չունեմ, պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա»:

Որևէ մեկը Նիկոլից պատասխանատվություն տեսե՞լ է երբևէ: Ո՛չ:

Նիկոլն ու պատասխանատվությունը հականիշներ են:

Ազգային կոնսոլիդացիայի գործընթացը չպետք է գնա «կոնսենսուս» ձևաչափով, այլ՝ «կոնսենսուս -1», որտեղ այդ «-1»-ը Նիկոլ Փաշինյանն է: Բանակցությունների մասին.

Նիկոլ Փաշինյանը պնդում է ՝ գաղտնիքներ չկան, բանակցային գործընթացի ողջ նրբություններին բոլորը տեղյակ են, իսկ նրա տված խոստումների մասին ո՞վ է տեղյակ, ՔՊ-ական հանրությանն անհայտ դեմքերով արարածնե՞րը, թե՞ ՝ Ալիևը:

2018-ի օգոստոսին ժողովրդին «առանց ձեր իմացության Ղարաբաղի հարցով ոչ մի լուծում չեմ տալու» ասող Նիկոլն այդ նույն ժողովրդին ասում է ՝ էթիկայից ելնելով չմանրամասնեմ, ինչ եմ բանակցում. նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ո՞վ ստորագրեց, ժողովուրդը տեղյա՞կ էր:

Ազգային միասնության անվան տակ մահաբեր մարդասպանի շուրջը պոտենցիալ զոհերի միավորվելը որտե՞ղ եք տեսել, որտե՞ղ եք տեսել բռնաբարողն իր շուրջը միավորի բռնաբարվածներին, ի դեմս հայ ժողովրդի, կամ ստեղծի ՀԿ և դառնա բռնաբարվածների իրավունքների պաշտպան: Հանդիպման օրակարգի մասին.

Նիկոլն ասում է՝ օրակարգ ասեք, նոր հանդիպեմ:

Վստահ եմ ՝ իմ կուսակցության ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել ՝ Նիկոլի հեռացման օրակարգով: Միջազգային մշտադիտարկման առաքելության մասին.

Գրպանային ԶԼՄ-ի աշխատակից լրագրողը 2 անգամ խիզախեց ու ասեց ՝ ասում էիք միջազգային դիտորդներ, առաքելություն մշտադիտարկում հայ-ադրբեջանական սահմանին… իսկ հետո ինչու՞ փոխվեց ձեր տեսակետը:

Երբ Նիկոլը խոսում է մշտադիտարկման ինստիտուտների մասին, նշում է, որ անպայման հայ-ադրբեջանական սահմանին պետք է միջազգային մեխանիզմ ներդրվի, որ հասկանանք ով է կրակում: Նիկո՛լ, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դիվանագիտական հաղթանակ արձանագրվեց հօգուտ Հայաստանի և Ադրբեջանը պարտավորվեց աջակցել միջազգային մեխանիզմի ներդրմանը, որը հետո այնքան ձգձգեց, մինչ քո նման աղետաբերը եկավ ՀՀ իշխանության ղեկին և ծախեց Ալիևին այդ դիտորդական մեխանիզմները: «Խաղաղության» դարաշրջանի մասին.

Չի՛ կարող Ալիևի ու Նիկոլի աշխարհաքաղաքական սեռական ակտից ծնվի «խաղաղության» դարաշրջան:

Նիկոլի և Ալիևի քաղաքական կամասուտրայից ծնվում են նոր մահեր, զոհեր, կորուստներ, բայց ոչ երբեք՝ խաղաղություն:

Մինչ 2018 թվականը, երբ թուրքը հարձակվում էր, կրակում էր, հայ զինվորը, հայ դիվանագետը, հայ ժողովուրդը դրանց «հագցնում էր» և թուրքը փախնում էր իր վերքերը լիզելու, խաղաղություն մուրալու:

Հայ ժողովուրդը ոչ թե Նիկոլի նման տարբեր մայրաքաղաքներում մուրում էր խաղաղություն, այլ ՝ պարտադրում իր զինվորականի բազկի ուժով և իր դիվանագետի խելքի ուժով:

Ինչքան հիմար պետք է մարդ լինի, ինչքան անբարոյական, որ ընդամենը 3 տարի առաջ Ալիևի հետ բանավեճի ժամանակ հպարտանա ծովից ծով Հայաստանով, իսկ այսօր հեգնի:

Մենք ուզում ենք այն Հայաստանը, որը քո օրոք բռնազավթվեց: ԱՊՀ համաձայնագրի մասին.

Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նիկո՛լ, ի՞նչ ես անելու անկլավների հարցը:

Եթե Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության համար հիմք ես ուզում ընդունել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, որի անդամ է Ադրբեջանը, ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը, ինչ-որ պահի, դուրս գա համաձայնագրից, չեղարկվելու՞ է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության լոլոն:

Մանրամասները՝  տեսանյութում