Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը, եթե Կիևը հետաքրքրված է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Մոսկվայի պատրաստակամությունը բանակցություններին, եթե Կիևը հետաքրքրված լինի։

Զրույցի մանրամասները հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Ռուսական կողմը, եթե Կիևի իշխանությունները հետաքրքրված լինեն, պատրաստ է վերսկսել նրանց հետ բանակցային գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։