Երկու օր առաջ Ջերմուկի ուղղությամբ զոհված Հովհաննես Սուքիասյանը Նոր Ազնաբերդ գյուղից էր, 44–օրյա պատերազմի մասնակից

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։

Հովհաննես Սուքիասյանը տասը տարուց ավելի ծառայում էր Հայաստանի Զինված ուժերում։ 44–ամյա Հովհաննեսը ամուսնացած էր, ունի երկու որդի։

Նա նաե մասնակցել էր սեպտեմբերի 13–ին Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրքերի պաշտպանությանը:

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 28–ին, երբ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։

Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։