ԵՄ-ը ողորմություն է աղերսելու Ռուսաստանից. սենատոր Դենգին

ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կվնասի եվրոպական տնտեսությանը, ոչ թե Ռուսաստանին, կարծում է Դաշնային խորհրդի բյուջետային և ֆինանսական շուկաների հանձնաժողովի անդամ Վադիմ Դենգինը։

«Նրանք արդեն սղոցում են այն ճյուղը, որի վրա նստած են: Մնացել է մի քիչ, և նրանք կտապալվեն: Իսկ հետո ողորմություն են խնդրելու և գոռալու են՝ «ի՞նչ արեցինք մենք ինքներս»: Այն ամենը, ինչ անում են՝ փորձելով խեղդել Ռուսաստանը, արատավորել նախագահի, ողջ երկրի և ռուս ժողովրդի բարի անունը, չի հաջողվել»,- սենատորին մեջբերում է Խորհրդարանական թերթը։

Սեպտեմբերի 28-ին ԵՄ-ը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի պատրաստման մասին։ Նշվում է, որ նոր սահմանափակումները կներառեն Ռուսաստանի Դաշնությունից խավիարի, օղու և ծխախոտի ներմուծման արգելք։