ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը կդառնան ՌԴ ինքնիշխան տարածքներ. Կրեմլ

ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը կդառնան ՌԴ ինքնիշխան տարածք, դրանց վրա կտարածվի նաև միութենական պետության մասին պայմանագիրը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հասկանալի է։ Դրանք դառնալու են Ռուսաստանի Դաշնության անքակտելի մասն ու ինքնիշխան տարածքը»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, ինչպես և Ռուսաստանի ցանկացած այլ մարզ, մտնելու են նաև միութենական պետության կազմ։

«Կլինի ՌԴ նախագահի ուղերձը, ելույթը, ևս մեկ անգամ կրկնեմ, ծավալուն ելույթը, և հետո կլինի փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությանը կմասնակցեն ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին, Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Կստորագրվեն չորս պայմանագրեր ՌԴ-ում նոր սուբյեկտների ընդունման մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։