ԱՄՆ-ը հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Ուկրաինային. Ամերիկացի գեներալ

Հատուկ գործողության սկզբում Վաշինգտոնը նախազգուշացրել է Կիևին ռուսական թևավոր հրթիռների մոտենալու մասին, որից հետո Ուկրաինայում ավիահարվածի մասին ահազանգ է ստացվել: Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հղում անելով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերին։

Նրա խոսքով՝ հետագայում ԱՄՆ-y սկսել է ուկրաինական կողմին տվյալներ տրամադրել ռուսական տեխնիկայի գտնվելու վայրի վերաբերյալ։

«Մենք չէինք ասում. «Ահա դրա թիրախը, գնացեք հարձակվեք այս թիրախների վրա»: Մենք նրանց ուղղակի հետախուզություն ենք տրամադրել: Մենք նրանց հնարավորություն ենք տվել որոշել, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են հարձակվել (թիրախի վրա)», – նշել է հրամանատարը։

Միաժամանակ, ըստ Հեքերի, Կիևն ինքն է որոշել հակահարձակման վայրն ու ժամը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի հակամարտությանը Կիևի կողմից։ Նրա խոսքով, բացահայտորեն ավելանում են զենքի մատակարարումները, Կիևին տրամադրվում է ամերիկյան հետախուզություն, ուկրաինացիներին ուսուցանում են ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան օգտագործելու համար։