Կիևի ռեժիմը Զապորոժիեի շրջանը համարում է Ռուսաստանի տարածք և զորքեր է կենտրոնացնում այնտեղ. Ռոգով

Կիևի ռեժիմը Զապորոժիեի շրջանը համարում է Ռուսաստանի տարածք և զորքեր է հավաքում նրա սահմաններին՝ հակահարձակման համար, հայտարարել է Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Մասնավորապես, այս ուղղությամբ տեղակայվել են Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան ճամբարներում, ասել է նա։

«Կիևի ռեժիմը տեղյակ է, որ Զապորոժիեի շրջանի ամբողջ տարածքն արդեն Ռուսաստանի Դաշնություն է, այդ իսկ պատճառով նրանք ամենաշատ ուժերն են կենտրոնացնում առաջնագծի այս հատվածում: Այդ թվում՝ ուկրաինական բանակի հատուկ գործողությունների ուժերի ավելի քան 450 զինյալներ, որոնք վերապատրաստվել էին արտասահմանյան ճամբարներում։ Նրանց համար սա հարվածելու և կոտրելու առաջնահերթ ուղություններից մեկն է»,- Վլադիմիր Ռոգովին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուրբաթ օրը Կրեմլում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու՝ Զապորոժիեի և Խերսոնի շրջանների, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի պայմանագրերի ստորագրման արարողությունը: Այս տարածքներում սեպտեմբերի 23-27-ը անցկացվել են հանրաքվեներ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։