Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ

Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք, նրանց կարծիքը հարցրե՞լ եք։

Թե՞ «ձեռքի հետ, ոտքի վրա» բան է՝ ասել եք։

Ակնհայտ է ՝ի՞նչ է տեղի ունենում։

Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։

Արևմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։

Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները, որի հետևանքով Արևմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։

Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։

Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։

Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը՝ ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու։

Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից