Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների գործունեության լուսաբանման 18-րդ հանդիպմանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ԱՊՀ-ի աջակցությունը»,- ասել է Լավրովը: