Չեռնոգորիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 6 դիվանագետների

Չեռնոգորիայի իշխանություններն այսօր ՌԴ դեսպանատան 6 դիվանագետի անցանկալի անձ են հայտարարել։ Տեղեկությունը հայտնել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան Չեռնոգորիայում հավատարմագրված վեց դիվանագետների պերսոնա նոն գրատա է հռչակում կապված այն գործողությունների հետ, որոնք հակասում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին Վիեննայի կոնվենցիային»,-Twitter-ում հայտարարել է Չեռնոգորիայի ԱԳՆ-ն։

Չեռնոգորիան այս տարի արդեն արտաքսել էր ռուս դիվանագետների մարտ, ապրիլ և օգոստոս ամիսներին։

Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչն այսօր հաստատել է ձերբակալությունների և խուզարկությունների անցկացումը՝ հանրապետությունում լրտեսության դեմ պայքարի մասին ԶԼՄ-ների հաղորդումների լույսի ներքո: Vijesti պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Պոդգորիցայում, իբր, ձերբակալվել են Չեռնոգորիայի մի քանի քաղաքացիներ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով: Ավելի ուշ դատախազությունը հերքել էր ձերբակալությունների մասին հաղորդումները, Վուկաս Ռադոնիչի մամուլի քարտուղարի խոսքով՝ մի քանի օբյեկտներում խուզարկություններ են կատարվում` հանցավոր կազմակերպություն ստեղծելու և լրտեսության կասկածանքով:

Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար Ֆիլիպ Աջիչը և պաշտպանության նախարար Ռաշկո Կոնևիչը հեռացող կառավարության նիստում վիճել են քաղաքացիների խուզարկությունների և ձերբակալությունների հետ կապված կասկածյալների թեմայով, բայց անուններ, պաշտոններ և այլ մանրամասներ չեն բացահայտել: Ավելի վաղ կառավարության ղեկավարը հայտնել էր, որ խոսքը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող ակցիայի մասին է, դրա նպատակը Չեռնոգորիայի ազգային շահերի պաշտպանությունն է: