Ադրբեջանցիները դաժանաբար սպանել են վիրավոր հայ զինծառայողներին, նկարել ու տարածել սոցցանցերով

Ադրբեջանի ԶՈՒ-երը դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ Իրենք իսկ նկարել են ու տարածել սոցիալական ցանցերով։ Այս մասին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

«Մեզ համար պարզ է, թե ով է մեր առջև կանգնած և ում հետ գործ ունենք՝ ռազմական տեսանկյունից։ Պետք է ձեզ հավաստիացնեմ, որ ՀՀ ԶՈՒ-երն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության անվտանգ կյանքը»,- նշեց Մարտիկայնը։