Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը

ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։

Որոշման հիմնավորումների մեջ նշված է, որ նպատակն է, որպեսզի զոհվածների ընտանիքներին հուղարկավորության ծախսը տրամադրվի ոչ թե հուղարկավորությունից հետո` 30 օրվա ընթացքում, ինչպես արվում է հիմա, այլ մինչ հուղարկավորությունը։