Նիկոլի ասած փոթորկված աշխարհում, ուր բոլոր երկրները ստանալու են իրենց բաժին հարվածը, «Կարմիր գծերի» գույնը Երևանում կփոխվի

Նիկոլի ասած փոթորկված աշխարհում, ուր բոլոր երկրները ստանալու են իրենց բաժին հարվածը, «Կարմիր գծերի» գույնը Երևանում կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերն էլ կվերանայվեն։

Նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի դատին։

Փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում` ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։

Բա սա էլ փոթորիկի առաջին հարվածը…

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից