Կիևին ռազմական օգնության նոր մատակարարումները կպահանջեն մի քանի տարի. Պենտագոն

Ակնկալվում է, որ ԱՄՆ ռազմական մատակարարումները Կիևին 1,1 միլիարդ դոլարի նոր տրանշի շրջանակներում կտևեն 6-24 ամիս, իսկ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (HIMARS) մատակարարումները՝ մի քանի տարի, չորեքշաբթի լրագրողներին ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Կիևին 1,1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Տրանշը ներառում է 18 ՀԿՌՀ (HIMARS), հակադրոնային համակարգեր, 150 ամենագնացներ, ռադարներ և զինամթերք:

«Համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և հարակից զինամթերքի գնումն ու առաքումը կպահանջեն մի քանի տարի: Սպասվում է, որ այլ տեսակի սպառազինությունների մատակարարումը կտևի 6-24 ամիս»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Պենտագոնի ներկայացուցչի խոսքերն:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Իսկ սեպտեմբերին 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուսներին հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։