ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 28-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։

Քննարկվել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի մեկնարկի և սեպտեմբերի 29-ին հրավիրվելիք նիստի օրակարգի հարցերը։

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվելու Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Նիստի օրակարգում ընդգրկված են ավելի քան 1 տասնյակ օրինագծեր և 2 օրինափաթեթ։

Օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին ու Կառավարության անդամներին և պատգամավորների հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։