Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր: Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ. Ա. Բայրամովի միջև։

Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։