Բարի գալուստ Ռուսաստան. Մեդվեդևը մեկնաբանել է Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեները

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Ռուսաստանին միանալու հարցով Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեների արդյունքներին։

«Հանրաքվեներն ավարտվեցին: Արդյունքները պարզ են: Բարի գալուստ տուն՝ Ռուսաստան»,  – գրել է նա Տելեգրամում։

Լուգանսկում, Դոնեցկում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում սեպտեմբերի 23-27-ը անցկացվել են հանրաքվեներ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ։

Ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ ընտրողների 98,42%-ը կողմ է արտահայտվել Լուգանսկը  Ռուսաստանին միանալուն։ Զապորոժիեի շրջանում 93,11%-ն է կողմ քվեարկել, Խերսոնի շրջանում՝ 87,05%-ը։