Գլխավոր դատախազությունը «Ֆեյսբուք» սոցցանցում գործարկել է պաշտոնական էջ

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում ՀՀ դատախազության գործունեության, իրականացված լայնածավալ աշխատանքների վերաբերալ իրազեկվածության բարձրացումը, Facebook սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջը։

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ այսուհետև, Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից բացի՝ Դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի կլինի նաև ՀՀ դատախազության ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով: