ՄԱԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Իրանի դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում

ՄԱԿ կենտրոնակայանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բարձր է գնահատել Իրանի նշանակալի դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում:
Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նա նաև բարձրաձայնել է ՄԱԿ-ի աջակցությունը բոլոր կողմերի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադարձին՝ հույս հայտնելով 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման համար: