Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը

69 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին  հայտնել է նրա գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գորոխը։

«Այո, այդպես է… այսօր ժամը 2-ին», – ասել է Գորոխը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա հավելել է, որ հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։

Մոիսեևը 69 տարեկան էր։ Նա ծանր հիվանդ էր, երկու անգամ ուղեղի կաթված էր ստացել։ 2015 թվականից դադարեցրել էր ելույթները և չափազանց հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։