Երկրաշարժ՝ Արդահանում. Այն զգացվել է Շիրակի մարզում և Երևանում

Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին, Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։