Թուրքիայի ՆԳՆ-ը հայտնել է Մերսինում տեղի ունեցած ահաբեկչության մասին

Թուրքիայի Մերսին քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանության շենքի վրա, կա մահացած մարդ, իշխանությունները կատարվածը որակում են որպես ահաբեկչություն, հայտնում է A Haber հեռուստաալիքը։

«Թուրքիայի ժամանակով ժամը 23.00-ին Մերսին քաղաքի Մեզիթլի թաղամասում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա»,- հավելել է հեռուստաալիքը։

Հաղորդվում է նաև ինքնաշեն ռումբի հեռակառավարմամբ իրականացրած պայթյունի մասին:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է ահաբեկչության հետևանքով մեկ ոստիկանի մահվան մասին, ևս մեկ իրավապահ ծանր վիրավորվել է։

«Արդեն հայտնի է, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում»,- նախարարի խոսքերն  մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը։