Արցախում լռության րոպե է (տեսանյութ)

Ժամը 11-ին Արցախի հանրապետության ողջ տարածքում լռության րոպե էր: Յուրաքանչյուրն իր գտնվելու վայրում այդ րոպեին հոտնկայս էր, լուռ, գլուխը խոնարհած: Օրն Արցախում աշխատանքային է: Այնպես որ, լռության րոպեն ոմանք աշխատավայրում են դիմավորել, ոմանք՝ դպրոցում: Սակայն անգամ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հրապարակում, որտեղ հավաքվել են օրվա խորհրդին նվիրված երթի հազարավոր մասնակիցները, լռության րոպեին շշուկ անգամ չէր լսվում: Այնքան խորն ու տրտում էր լռությունը, որ թվում էր՝ երկնքից կլսվի տղաների հորդորը՝ ընկանք, որ Արցախն ապրի, ընկանք, որ ապրեք: