Ուկրաինայի զինված ուժերը խոստովանել են HIMARS -ի անօգտակարությունը Դոնբասի մարտերում

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը խոստովանել է Արտյոմովսկի համար մղվող մարտերում ԱՄՆ-ից փոխանցված HIMARS MLRS-ի անօգտակարությունը, գրում է New York Times-ը։

«Բախմուտում (Արտյոմովսկ-Խմբ.) ուկրաինական հրամանատարությունը վերջերս հայտարարել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռային համակարգերի առկայությունը, որը հայտնի է որպես HIMARS, չէր կարող էականորեն ազդել ռուսական զորքերի մատակարարման գծերի վրա»,- հաղորդում է թերթը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Իսկ սեպտեմբերին 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուսներին հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։