Դե առաջարկեք, որ խորհրդարանն ու կառավարությունը լուծարվի

Եթե Հայաստանը կապիտուլացվել է ու հարցը ինչ-որ բանի կամ բաներից մեկի տակ ստորագրելն է, 4-րդ դասարանի աշակերտին էլ դեմ տաք, կստորագրի էլի։

Եթե պայքարը սպառված է, երկրի ու ժողովրդի ճակատագիրն էլ որոշված, էլ խոհափիլիսոփայական լեկցիաներ կարդալու իմաստը ո՞րն է։

Դե առաջարկեք, որ խորհրդարանն ու կառավարությունը լուծարվի, մի լավ թանաքով գրիչ էլ տվեք պայմանական կիսագրագետ մի Մորչեսի (չնայած կա սկզբունքորեն), կստորագրի կպրծնենք։ Դրա եղածն ի՞նչ է։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից