ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները խորհրդակցություն կանցկացնեն

ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների տասնութերորդ հանդիպումը հետախուզական հարցերի շուրջ կկայանա սեպտեմբերի 30-ին Մոսկվայում, հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։

Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։

Խորհրդատվական մարմնի աշխատանքի շրջանակում նախատեսվում է ՌԴ Նախագահի հանդիպում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով։