Զելենսկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ հրեան. The Jerusalem Post

Վլադիմիր Զելենսկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ հրեան, գրում է իսրայելական The Jerusalem Post թերթը։

Լրագրողները կարծում են, որ Զելենսկին այս տարի կարողացել է վաստակել «գլոբալ կերպարի» կարգավիճակ։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին նա «այսօր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է, ոչ միայն աշխարհի ամենաազդեցիկ հրեան», պնդում է հրատարակչությունը։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և նրա ֆրանսիացի գործընկեր Էլիզաբեթ Բորնը զբաղեցրել են վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը։