ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։

ԱՀ ԱԳՆ տեղեկացմամբ, նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։