Նազանիների կոչը, խոսքը հայ մայրերին և աշխարհի հայերին

Հայաստան ասելիս… ես սկսել եմ լռել:

Վտանգված է մեր հողը, վտանգված, հայե՜ր:

Ու եթե մենք լռում ենք, ի՞նչու ենք մեղադրում աշխարհին.

Աշխարհը՞, թե՞ մենք ենք տերը մեր երկրի:

Թե մենք չպահենք մեր հողը, բա էլ ո՞վ պահի:

Թե մենք չսիրենք մեր հողը, բա էլ ո՞վ սիրի:

Հայուհի, ոտքի, ոտքի, հայուհի՜,

Դու՜ ես մայրը հայոց սուրբ հողի:

Ուժ տուր հայ զինվորին և օրհնիր նրան:

Օրինակ ծառայիր հպարտ կեցվածքով:

Ասա որդիներիդ, որ լինեն միասնական,

Պայքարեն Աստծով, պայքարեն ոգով:

Աշխարհի հայեր, հայ երկիրը կանչում է,

Թշնամին հասել է, եկել է մեր տուն:

Իշխանությունը խաղաղությունը մուրում է,

Թուրքն էլ լսում ու մեր բալեքին ուտում:

Տեր եղեք, տեր եղեք ձեր երկրին,

Ձեր պապերի ու տատերի շիրիմներին:

Միացեք, որ հաղթենք թուրք շներին,

Միացեք, որ պատժենք հայ դավաճաններին:

Հողը սուրբ է, այն եղել է և կա,

Իսկ սուգը հավերժ է, թե պայքար չկա:

Թող հայերն արթնանան, թող մի բռունցք դառնան:

Աստված ձեզ պահի, Արցախ, Հայաստան:

 

Բանաստեղծության հեղինակ` Ա.Հովներ