Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը  հայտնում է, որ օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 24-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը գիշերը`+13 +17, ցերեկը` +27 +32։

Քամին հարավ-արևմտյան` 6-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ։